Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախագահը բարձրաստիճան զինվորականների է ազատել

Նախագահը բարձրաստիճան զինվորականների է ազատել
26.04.2016 | 14:41

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։
Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ