85 տարեկանում մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը:ԽՍՀՄ քառակի, Եվրոպայի հնգակի, օլիմպիական վեցակի չեմպիոնին այդպես էլ չի հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: 1976-ից Կորչնոյն ապրում էր Շվեյցարիայում, որտեղ էլ կնքել է մահկանացուն: