«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը»

«Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը»
04.07.2016 | 13:38

Մհեր Մկրտչյանի մտքերից

Սիրուն մարդը բեմում դառնում է տգեղ, եթե նա վատ է խաղում:


Թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին: ՈՒր էլ գնաս, տուն ես վերադառնալու:


Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ:


Մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին` և օրորոցայինը, և առավել ևս հեծանիվը:


Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։

Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել:

Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ