Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Էմիլ Բաբայանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

Էմիլ Բաբայանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
18.10.2016 | 11:22

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Էմիլ ԲԱԲԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ