Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կարեն Կարապետյանը չի բացառում, որ երբևէ իր բարեկամներին պաշտոնի կնշանակի

Կարեն Կարապետյանը չի բացառում, որ երբևէ իր բարեկամներին պաշտոնի կնշանակի
20.10.2016 | 15:58

«Ես չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, բայց առ այսօր իմ որևէ բարեկամ չկա, որ նշանակել եմ», -Ազգային ժողովում ասաց վարչապետը: «Եթե իմ գործընկերները, ում որ ես ճանաչում եմ, իրենց էլ ասենք բարեկամ, ապա, այո, ես նշանակում եմ այն մարդկանց, ում վրա վստահ եմ, բայց, համենայնդեպս, առ այսօր որևէ բարեկամ չեմ նշանակել», - նշեց Կ. Կարապետյանը:


Նա հայտարարեց՝ եթե որևէ նման դեպք գիտեն, թող հուշեն իրեն: «Բայց ես չեմ էլ բացառում, որ վաղը կամ մյուս օրը կնշանակեմ, եթե ինքն արժանի է», - ընդգծեց վարչապետը:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ