Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսաստանի քաղաքացիություն՝ Սթիվեն Սիգալին

Ռուսաստանի քաղաքացիություն՝ Սթիվեն Սիգալին
03.11.2016 | 23:31

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Սիգալը հայտնի է Պուտինի հետ մերձավոր կապերով և վերջին տարիներին բազմիցս է այցելել Ռուսաստան, այդ թվում՝ Չեչնիա ու բռնակցված Ղրիմ:


Ավելի վաղ ամերիկյան կայքերից մեկը հաղորդել էր, թե 2013-ին՝ Հյուսիսային Իռլանդիայում անցկացված Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ, Պուտինը Բարաք Օբամային առաջարկել է Սիգալին նշանակել Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Կալիֆոռնիայում, ինչպես նաև միջնորդ՝ Կրեմլի ու Սպիտակ տան հարաբերություններում:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ