Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նաիրիտցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Նաիրիտցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
10.11.2016 | 19:12

«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր կառավարության շենքի մոտ էին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանք գործարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ անվտանգության մոտ 85 աշխատող կհեռացվի աշխատանքից` համակարգը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը հանձնելու պատճառով։

Աշխատողների խոսքով՝ առաջարկ է եղել պահպանել աշխատանքը՝ համալրելով ոստիկանության շարքերը։ Նաիրիտցիներն ի նշան բողոքի երթով շրջեցին Հանրապետության հրապարակով, փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, րոպեներ անց ճանապարհը բացվեց։


Կառավարության նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց ցուցարարների հետ և առաջարկեց նրանց՝ եթե զինվորական ծառայություն անցել են, համալրեն ոստիկանության շարքերը: Ցուցարարները հակադարձեցին՝ ասելով, որ չեն ցանկանում ոստիկան դառնալ։

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ