Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հունվարի 1-ից աշխատող քաղաքացիները 1000 դրամ կհատկացնեն ՊՆ-ին

Հունվարի 1-ից աշխատող քաղաքացիները 1000 դրամ կհատկացնեն ՊՆ-ին
10.11.2016 | 19:23

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին: Պնախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ կստանան:

«Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ»:


Նախարարի խոսքով՝ 2016-ի ապրիլի դեպքերը ցույց են տվել, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարել անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, որտեղ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հունվարի 1-ից ֆոնդին ամսական հազար դրամ պետք է վճարի:

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ