«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանը տնտեսական խնդիրներով խորհրդակցություն է հրավիրել

Սերժ Սարգսյանը տնտեսական խնդիրներով խորհրդակցություն է հրավիրել
26.11.2016 | 02:19

Նախագահ Սերժ Սարգսյան խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017 թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016 թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները:

«Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ստացված առաջարկների մասին:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տվել հանձնարարականներ:

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ