Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վարչապետը հանձնարարեց առողջապահության նախարարին ուսումնասիրել դեղերի շուկան

Վարչապետը հանձնարարեց առողջապահության նախարարին ուսումնասիրել դեղերի շուկան
01.12.2016 | 17:29

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դեղերի շուկայի վերաբերյալ հանձնարարական տվեց:

«Հաշվի առնելով, որ կեղծված ու նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում դեղագործության ճյուղի զարգացման ու շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն»,- նշեց նա:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ