Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Վերջին տարիներին եկամուտների հավաքագրման ռիսկը միշտ էլ եղել է»

«Վերջին տարիներին եկամուտների հավաքագրման ռիսկը միշտ էլ եղել է»
16.12.2016 | 00:49

Հաշված օրեր հետո տարին կավարտվի։ Հիշեցնենք՝ երկու ամիս առաջ ՊԵԿ-ը մտավախություն ուներ, որ չի կարող հավաքագրել 2016-ի պետբյուջեով նախատեսված հարկային եկամուտները։ Գաղտնիք չէ, որ հենց այս հատվածն է ապահովում նույն բյուջեով նախատեսված ծախսերը, ուստի ՊԵԿ-ի փոխնախագահ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել՝ երկու ամիս առաջվա մտավախությունն այսօր ուժի մե՞ջ է, թե՞ ոչ, և եթե ոչ, ինչպե՞ս է այն կարգավորվել։


-Նախ, պետք է ասեմ, որ վերջին տարիներին հարկային եկամուտների հավաքագրման ռիսկը միշտ էլ եղել է, սա նորություն չէ։ Այս երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր կանխատեսումները, որոնք դրված են եղել պետբյուջեով, էականորեն տարբերվել են փաստացի իրավիճակից։ Այդ առումով, 2016-ը ևս բացառություն չէ։ Այսօր արդեն ակներև է, որ այդ տնտեսական պարամետրերը, մակրոտնտեսական ցուցանիշները, օրենսդրական փոփոխություններն ու ակնկալիքները, որոնք դրված են այս տարվա պետբյուջեի կանխատեսման հիմքում, էապես տարբերվում են փաստացի իրավիճակից, ինչը չի կարող ազդեցություն չթողնել հարկային եկամուտների վրա։
-Ըստ մոտավոր նախնական հաշվարկների՝ որքանո՞վ կթերհավաքագրվեն հարկային եկամուտները։
-Դեկտեմբերը վճռորոշ ամիս է հարկային եկամուտների հավաքագրման հարցում, այդ պատճառով ճիշտ կլինի այդ մասին խոսել տարին ամբողջությամբ ավարտելուց և ամփոփելուց հետո։
-Ի՞նչ եք ակնկալում 2017-ին, և ի՞նչ բարենպաստ պայմաններ եք ստեղծելու գործարարների համար։
-Նպաստավոր լավագույն պայմանը հավասար դաշտի ստեղծումն ու ապահովումն է։ Որպես դրա լավագույն իրականացման գործիք, դիտարկում ենք գործարարներին ստվերից դուրս բերելու գործընթացը։ Մենք այդ ուղղությամբ արդեն ունենք մշակված ծրագիր և այն հետևողականորեն իրականացնելու ենք։ Հաջորդը գործարար-հարկային աշխատող շփումների նվազեցման ծրագիրն է, մասնավորապես, ընթացիկ գործառույթներն էլեկտրոնային կառավարման տարբերակով իրականացնելը։ Մեր նպատակն է հարկ վճարողի հետ ձևավորել գործընկերային հարաբերություն, որպեսզի յուրաքանչյուր բարեխիղճ հարկատու իրեն պաշտպանված զգա։
-Պարոն Միրումյան, կրկին ուզում եմ անդրադառնալ հարկային եկամուտներին. ի՞նչ սպասելիքներ ունեք դրանց հավաքագրումից 2017-ին, կկարողանա՞ք գալիք տարում ապահովել բյուջեով նախատեսվածը։
-Այդ հարցին որևէ մեկը հստակ չի կարող պատասխանել, քանի որ տնտեսական իրավիճակն արագ է փոխվում։ Բնականաբար, մեր նպատակը նախատեսված ցուցանիշն ապահովելն է։


Հարցազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ