Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               

«Անահիտ» մրցանակը գտավ իր հասցեատերերին

«Անահիտ» մրցանակը գտավ իր հասցեատերերին
29.12.2016 | 09:44

Ինչպես տեղեկացրել էինք, Հայկական ազգային կինոակադեմիան ազգային արտադրության ֆիլմերը գնահատելու նոր նշաձող է սահմանել՝ «Անահիտ» մրցանակաբաշխության տեսքով:

Դեկտեմբերի 28-ին՝ Կինոյի համաշխարհային օրը, կայացավ մրցանակների հանձնումը՝ հայ արվեստի անվանիների ձեռամբ:

Վերջիններիս թվում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր ՈՒթմազյանը, Արթուր Բախտամյանը, այլք: Մրցանակաբաշխությունը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ դեկտեմբերի 29-ի երեկոյան:
Մրցույթին մասնակցելու համար 45 հայտ էր ներկայացվել՝ 11 անվանակարգում: Ընտրվել էր 14 ֆիլմ:


«Անահիտ» կինոմրցանակն արդեն գտել է իր հասցեատերերին: Շնորհավորելով նրանց և կիսելով նրանց հետ հաղթանակի բերկրանքը՝ չենք կարող չփաստել, որ երևույթն ինքնին քաջալերող է ու ի գործ մղող ոչ միայն պարգևատրվածների համար. մրցանակաբաշխության մթնոլորտը, հայ հանրությանը մրցանակաբաշխության ձևաչափով ներկայանալու պատեհ առիթը արդեն կարևորագույն քայլ է սեփական կինոստեղծագործության համար դեպի հանդիսատես ճանապարհ հարթելու առումով:
«Անահիտի» արժանացած կինոգործիչներին և ֆիլմերը ներկայացնում ենք ստորև.


Լավագույն կոմպոզիտոր՝ Վահագն Հայրապետյան («Բարի լույս»)
Լավագույն նկարիչ՝ Միքայել Անտոնյան, Վարդան Սեդրակյան («28:94 Տեղական ժամանակ»)
Լավագույն օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան («Կյանք ու կռիվ»)
Լավագույն սցենարիստ՝ Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան («Փակուղի»)
Լավագույն ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան («Փակուղի»)
Լավագույն դերասան՝ Սամվել Թադևոսյան («Կյանք ու կռիվ»)
Լավագույն դերասանուհի՝ Յանա Դրուզ («28:94 Տեղական ժամանակ»)
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Փակուղի» (ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան)
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Սիմոնի ճամփան» (ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան)
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Մշո գեղեն» (ռեժիսոր Արմինե Հարությունյան)
Լավագույն խաղարկային ֆիլմ՝ «Կյանք ու կռիվ» (ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան)

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ