«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Համերգ Հայաստանի զորամասերում

Համերգ Հայաստանի զորամասերում
23.01.2017 | 17:56

Համերգ Հայաստանի զորամասերում Օպերային թատրոնի մեներգիչները և սիմֆոնիկ նվագախմբի արտիստները Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը զորամասերումե նախագծի շրջանակներում առաջիկայում ելույթ կունենան սահմանամերձ զորամասերում:

Համերգները ղեկավարում են դիրիժոր, նախագծի հեղինակ, երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու կարևոր նախաձեռնությանը:

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախագծերից են «Օպերային արվեստը կրթօջախներումե, «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Համերգ ճեմասրահումե և այլն, որոնց նպատակն է աջակցել օպերային արվեստի զարգացմանն ու տարածմանը:


Նախագծին աջակցում է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ