Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կարեն Կարապետյան. Բիզնեսը խարխլող միջոցներ՝ միայն ծայրահեղ դեպքերում

Կարեն Կարապետյան. Բիզնեսը խարխլող միջոցներ՝ միայն ծայրահեղ դեպքերում
02.02.2017 | 22:50

Վարչապետ Կարեն Կարապետյանն իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարեց «տնտեսավարող սուբյեկտների բիզնեսը խարխլող միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում»։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը:

«Այս առումով, շատ կարևոր է նաև Հայաստանի կառավարության կողմից Քրեական օրենսգրքում՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը»,- նշեց Կարապետյանը՝ շարունակելով. «Հաշվի առնելով գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկում եմ իրավապահ մարմիններին, հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններն իրականացնելիս, հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնեսը խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում»,- ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ