Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2017-ին կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2017-ին կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ
06.02.2017 | 15:02

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընդլայնում է մրցութային անվանակարգերը։ 2017թ. խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Ժյուրիի նախագահն է լինելու Կոստանտին Օրբելյանը։


Խաչատրյանի մրցույթի մասնակցության կարգը հաստատված է։ Հայտերը կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 25-ը։ Մասնակցության կարգի, ծրագրի և այլ մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական կայքից։


Նշենք, որ մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ 2016-ին այն առաջին անգամ անցկացվել է «դիրիժորություն» մասնագիտությամբ։ Իսկ մինչ այդ մրցույթը կայացել է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։


Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Երաժշտական այս նշանակալի իրադարձությունն ընդգրկում է տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների։

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ