Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 87.6%-ը

Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 87.6%-ը
21.02.2017 | 12:38

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:


Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարկածների 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդհանուր քվեարկածների 2,8 տոկոսը:
Երևանում գտնվող ընտրատեղամասում` ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը:

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ