Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սեյրան Օհանյան. Դիզվառելիքի մասին վարչապետի հայտարարությունը իմ դեմ ուղղված քայլ չէ

Սեյրան Օհանյան. Դիզվառելիքի մասին վարչապետի հայտարարությունը իմ դեմ ուղղված քայլ չէ
05.03.2017 | 21:51

«Եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել, թող զբաղվեն անորակ դիզվառելիքի հարցով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում դիզվառելիքի մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը։

Հարցին, թե դա համարո՞ւմ է իր դեմ ուղղված քայլ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իմ դեմ ուղղված քայլ ես չեմ կարող համարել, որովհետև իմ գործողության ընթացքում համապատասխան վերահսկողական մարմինները ստուգումներ են իրականացրել՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած գլխավոր ռազմական տեսչությունով»։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ