Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վիգեն Սարգսյան. Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ հայտնվել պաշտպանության նախարարի պաշտոնում

Վիգեն Սարգսյան. Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ հայտնվել պաշտպանության նախարարի պաշտոնում
21.03.2017 | 12:49

25 տարվա ընթացքում կարողացել ենք ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ ժառանգորդին ընտրում է ժողովուրդը, «Ազատություն» ՌԿ եթերում ասաց ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին՝ որոշվա՞ծ է, թե ով է փոխարինելու Սերժ Սարգսյանին, և ինքը կհամաձայնի՞, եթե նման առաջարկ լինի:

«Կարծում եմ` այդ առումով մենք շատ առաջ ենք ընկնում ժամանակից: Ես ինձ համար մատնանշել եմ մի խնդիր, որը շատ կուզեմ լուծած լինել. դա պաշտպանության ոլորտում մեր երկրի բազմաթիվ խնդիրների լուծումները որոնելն է: Եթե ունենանք վստահության քվեն, իմ երազանքը կլիներ շարունակել իմ այսօրվա աշխատանքը»,- ասաց Վիգեն Սարգսյանը` ավելացնելով.
«Մի կողմից ես երբևէ չեմ մտածել, որ կարող եմ հայտնվել պաշտպանության նախարարի պաշտոնում՝ բազմաթիվ հանգամանքներից ելնելով, բայց, այդ պատասխանատվությունը ստանձնելով, հասկացել եմ` այն հսկայական պատասխանատվությունը, որը կրում է պաշտպանության նախարարը, բավարար է ցանկացած հավակնություն հագեցնելու համար: Եթե ես կարողանամ այս ծառայության մեջ հաջողության հասնել, երջանիկ կլինեմ, եթե տապալվեմ, այլ բանի ցանկություն չեմ ունենա»:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ