Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սամվել Բաբայանը 2 ամսով կալանավորվեց

 Սամվել Բաբայանը 2 ամսով կալանավորվեց
25.03.2017 | 14:33

Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը չի ասել, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, նշել է, որ մեղադրանքն անհիմն է:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ