ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երևանյան ընտրությունների տարբեր օրակարգերը

Երևանյան ընտրությունների տարբեր օրակարգերը
10.04.2017 | 13:16

Երևանի ավագանու ընտրությունների հիմնական տարբերությունը խորհրդարանականից այն է, որ դրանք անցկացվում են մաքուր համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց ռեյտինգային թեկնածուների ինստիտուտը դարձավ մասսայական ընտրակաշառքի ինստիտուցիոնալ ակունքը, ապա Երևանի ընտրությունների հեռանկարն ավելի բարվոք է թվում: Մյուս կողմից` գալիք ընտրությունների ծպտյալ «ռեյտինգայինները» մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներն են, որոնցից յուրաքանչյուրն իր տարածքում «շեֆի» համար «վիզ» է դնելու:

Մյուս առանձնահատկությունն այն է, որ Երևանի ժողովուրդը համեմատաբար անկախ է ու ավելի քիչ է տրվում իշխանությունների ֆինանսական ու վարչական հարկադրանքին: Սա, մի կողմից, կարող է նպաստել գործընթացի քաղաքականացմանը, մյուս կողմից, դրան չեն ձգում քաղաքային ընտրությունները, որոնցում սոցիալական թեմատիկան, վերելակի ու զիբիլի հարցերն օբյեկտիվորեն առաջնային են:


Ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցությունը գուցե ոգևորի Տարոն Մարգարյանի թիմին, որովհետև ընտրություններն էժան կնստեն: Մյուս կողմից` գործող քաղաքապետի «նոմենկլատուրային» մտավորականներին ու անդեմ նոմենկլատուրային դժվար է լինելու դիմակայել Նիկոլի թիմի ոչ ստանդարտ ընտրարշավի ճնշմանը:
Այս հանգամանքը, իր հերթին, չպետք է ավելորդ պատրանքներ ծնի «Ելքում», որովհետև Երևանի գործող քաղաքապետը մի քանի տարի առաջ Ավան համայնքում «կոտրեց» քաղաքական թիմի` անհայտությունից պատգամավոր դարձնելով Մարգարյանի աներձագին:
Զարուհի Փոստանջյանին գուցե ոգևորել է «Թրամփի էֆեկտը», բայդ դա այս ընտրություններում հաստատ չի աշխատի: Խորաքային անալիզ չանեմ, սահմանափակվելով արձանագրումով, որ «թրամփիզմը» հնարավոր է դարձել մեծ ֆինանսների ու կադրային բազայի շնորհիվ:


Տարոն Մարգարյանը կվերընտրվի` անկախ ընտրությունների որակից, բայց «Ելքն» ավագանիում կարող է ունենալ մինչև երեսուն անդամի ներկայություն, ինչը լուրջ քաղաքական ու կազմակերպչական ռեսուրս է, մանավանդ, եթե հիշենք «Ելք» խմբակցության քաղաքական պոտենցիալը, ինչպես նաև այն փաստը, որ այս դաշինքը, «Լուսավոր Հայաստանի» դեմքով, լուրջ ներկայություն ունի նաև Վանաձորի ավագանիում: Ինստիտուցիոնալ ընդդիմությունն այսպես է կայանում, եթե, իհարկե, ռեսուրսները վերածում է քաղաքական կապիտալի, որի որակական մեծացման հեռանկարը տեսանելի է արդեն համապետական մյուս ընտրություններում:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ