Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կրակահերթ՝ գյուղապետին տեղափոխող մեքենայի ուղղությամբ

Կրակահերթ՝ գյուղապետին տեղափոխող մեքենայի ուղղությամբ
04.05.2017 | 13:37

Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձը կրակահերթ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 33-ամյա Կարեն Ղազարյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նա տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:


«ВАЗ 2107» մակնիշի մեքենայի մեջ է եղել Արարատի մարզի Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը: Նա վնասվածքներ չի ստացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ