Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երկար դադարից հետո Օպերային թատրոնում կներկայացվի «Սայաթ-Նովա» օպերան

Երկար դադարից հետո Օպերային թատրոնում կներկայացվի «Սայաթ-Նովա» օպերան
12.05.2017 | 15:11

Մայիսի 13-ին, ժամը 19:00-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկարատև դադարից հետո կներկայացվի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան:


Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:Խմբավար՝ Հրաչ Բորյան: Սայաթ-Նովա` Պերճ Քարազյան , Աննա` Աննա Այվազյան, Հերակլ Երկրորդ` Միքայել Հովակիմյան, Իշխան ` Պողոս Բեազբեկյան, Պարսից աշուղ` Գևորգ Մաղաքյան, Բազարբաշի` Արմեն Գրիգորյան, Յալանչի` Արմեն Բադալյան, Ձկնորս` Գրիգոր Աբրահամյան։ Ներկայացման դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը:


Կոմպոզիտոր Հարությունյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի սկզբնավորած ավանդույթով, այս օպերայում աշուղական երգը միավորել է սիմֆոնիզմի տարրերին։ Օպերայի հիմքում նա դրել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս», «Բլբուլի հիդ», «Քանի վուր ջան իմ», «Քամանչա» և այլ երգեր, որոնք մեղեդային բազմազանությամբ, ավանդական աշուղական ժանրերի ներթափանցումներով նպաստում են օպերայի կլավիրի հարստությանը, ժողովրդական-աշուղականի և դասականի ներհյուսմանը:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ