Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
23.05.2017 | 00:28

...թե ԱԺ-ի ղեկավար կազմի հաստատման ընթացքում հետաքրքիր դրվագ է գրանցվել: Հայտնի է, որ հանձնաժողովների նախագահներից ամենաքիչ ձայներ ստացել էր Արմեն Աշոտյանը. «Ծառուկյան» խմբակցության «շնորհիվ» նա վաստակել էր 56 ձայն:

Նորություն չէ նաև, որ Արմեն Աշոտյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները լարված էին, սակայն, որքան էլ պարադոքսալ է, Գագիկ Ծառուկյանը հենց նրան է համարել ԱԺ խոսնակի ամենահարմար թեկնածու: Նեղ շրջապատում, երբ խոսք է եղել ԱԺ խոսնակի թեկնածուների մասին, Ծառուկյանն ասել է, որ եղածների մեջ ամենահարմար թեկնածուն Արմեն Աշոտյանն է, քանի որ «հա՛մ խելացի է, հա՛մ էլ ներկայանալի»:

Դիտվել է՝ 15427

Մեկնաբանություններ