Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները
10.06.2017 | 23:48

Հայտնի են Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի երրորդ (եզրափակիչ) փուլ անցած մասնակիցների անունները:

Ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել 8 երգիչներ՝ Լիլիանա Նատալի Բյուիքիանս (ԱՄՆ/Սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզով (Ղազախստան/Բարիտոն), Տիգրան Օհանյան (Հայաստան/Տենոր), Էկա Հորստկա (Կատերինա Հորստկա) (Ուկրաինա/Հայաստան/Սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյան (Արցախ/Սոպրանո), Ջուլիետտա Ալեքսանյան (Հայաստան/Սոպրանո), Մերի Մովսիսյան (Հայաստան/Սոպրանո), Գագիկ Վարդանյան (Հայաստան/Բարիտոն)։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին՝ ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ