Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քաղաքապետարան. Հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումը

Քաղաքապետարան. Հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումը
13.06.2017 | 21:15

Նախօրեին երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: Քաղաքապետարանից հայտնում են, այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել են Տարոն Մարգարյանին:


Հղում կատարելով ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին, նաև նշվել է, որ կարկուտով ուղեկցվող անձրևի այդ քանակի մեծ մասը թափվել է 10-15 րոպեում, ինչն առաջացրել է անձրևաջրերի կուտակումներ և որոշակի անհարմարություններ է ստեղծել մայրաքաղաքի փողոցներում:
Խորհրդակցությանը ներկա «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ առատ տեղումների հետևանքով գրանցված անձրևաջրերի հոսքը որոշ տեղերում հանգեցրել է անձրևատար համակարգի թողունակության գերբեռնվածության, բացի այդ, կարկուտի հետևանքով կոտրված ճյուղերը և տերևները խցանել են անձրևատարների պաշտպանիչ ցանցերը, ինչն իր հերթին որոշ փողոցներում հանգեցրել է անձրևաջրերի կուտակումների:
Նաև նշվել է, որ տեղծված իրավիճակն արագ կարգավորելու նպատակով ընկերության մասնագետներն օպերատիվ աշխատանքներ են իրականացրել անձրևատար ցանցերի մաքրման ուղղությամբ, իսկ տեղումների դադարից հետո Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև ԱԻՆ համապատասխան ծառայությունների աջակցությամբ շարունակել են աշխատանքները՝ արդյունքում ապահովելով գետնանցումների, թունելային հանգույցների, ինչպես նաև գրասենյակային և բնակելի տների նկուղային հարկերի կուտակված ջրի հեռացումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և սեղմ ժամկետում իրականացնել բոլոր փողոցների և բակային տարածքների մաքրման աշխատանքները, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումն ու կարգաբերումը:
Նախօրեի առատ տեղումների հետ կապված նաև զեկուցվել է, որ Նոր Նորք վարչական շրջանում գրանցվել է հենապատի փլուզման դեպք: Ներկայում հետևանքներն արդեն վերացված են և վերականգնված է բնականոն երթևեկությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում կազմել նախագիծ-նախահաշիվ՝ փլուզված հենապատը արագ վերակառուցելու համար:

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ