Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Մենք քրեական հետախուզությունից չենք, որ կարողանանք առանց ստույգ փաստի ինչ-որ բան անել»

«Մենք քրեական հետախուզությունից չենք, որ կարողանանք առանց ստույգ փաստի ինչ-որ բան անել»
14.06.2017 | 13:17

«Գայանե» բալետի հոբելյանական ներկայացումը տապալող նվագախմբի երաժիշտների բացատագրերն արդեն պատրաստ են:

85 երաժշտից բացատրագիր են գրել 68-ը: Մյուսները չեն գրել այն պարզ պատճառով, որ ներկայացման ժամանակ իրենց տեղում են եղել: Սպասել են գործընկերներին և դիրիժորին: Բալետի արտիստներին նույնպես փորձել են սադրել, ասել են, որ բոլորը դրսում են, ներկայացումը չի լինելու: Սակայն կանխվել են սադրանքն ու շփոթությունը: Ավելին` գեղարվեստական ղեկավարի տեղակալ Վիլեն Գալստյանը դուրս է եկել ծառայողական մուտք ու հանդիմանալ է երաժիտներին, հորդորել վերջ դնել խռովությանը:
Բացատագրերը գալիս են հաստատելու վարկածը, որ խռովության համար որևէ լուրջ պատճառ չի եղել:


Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Շահինյանը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ բացատրագրերը ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ ոչ ոք չի ուզում ասել, թե ով է իրենց դրդել նման բան անելու. «Այդպես էլ սպասում էինք, չնայած ապշելու բան է, ճշմարտությունն ասելուց ինչո՞ւ են վախենում, չեմ հասկանում: Մոտ 80 տոկոսով գիտենք, թե ովքեր են, բայց մենք հո քրեական հետախուզությունի՞ց չենք, որ կարողանանք առանց ստույգ փաստի ինչ-որ բան անել: Կփորձենք լուծումը գտնել, որովհետև, բնական է, անպատիժ չենք թողնի, և նկատողությամբ չի սահմանափակվի պատիժը: Այս խայտառակության համար նկատողությունը շատ քիչ է: Նվագախումբը պետք է պատժվի նույնիսկ այն դեպքում, երբ չի կարողանում պատասխանել` ինչու չի նվագել: Առայժմ` այսքանը, դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ, կանչում ենք, ընկերական զրուցում բոլորի հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա տպագիր համարում


Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ