Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Երևան. ճեպանկարների գիրքը» մեր մայրաքաղաքի մասին է

«Երևան. ճեպանկարների գիրքը» մեր մայրաքաղաքի մասին է
28.06.2017 | 09:29

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ նկարիչներ Արարատ Մինասյանը և Զաքար Դեմիրճյանը հեղինակել են «Երևան. ճեպանկարների գիրքը»:

«Երևան. ճեպանկարների գիրքը» մեր մայրաքաղաքի մասին է` իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, գույներով ու բույրերով, աղմուկով, երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով ու ամեն վայրկյան տրոփող կյանքով:


Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժ. 19.00-ից մինչև ուշ երեկո, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Պատկերասրահ «Մեկում» և քանդակների պարտեզում: Միջոցառումը ներառում է ճեպանկարների ցուցադրություն, երաժշտություն և հյուրասիրություն: Ակնկալվում է շուրջ 150 հայտնի երևանցիների, բարձրաստիճան հյուրերի, արվեստասերների և երիտասարդների մասնակցություն:


Գիրքը լույս է տեսել հայերեն և անգլերեն: Տեքստերի հեղինակն է երգահան և դրամատուրգ Քրիստ Մանարյանը, խմբագիրը` Հայկ Համբարձումյանը: Երևանը գրքի երիտասարդ նկարիչների քաղաքն է. արվեստագետները հրավիրում են անծանոթ հյուրին ու զբոսաշրջիկին՝ պատկերներով վայելելու քաղաքային հարուստ կյանքի դրվագները:

Դիտվել է՝ 3875

Մեկնաբանություններ