Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
04.07.2017 | 00:58

...թե այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միանշանակ չի ընդունվում նաև իշխանությունում, սակայն, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն այն կվավերացնի:

Բանն այն է, որ շատերը կարծում են, թե սա միայն գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու խնդիր չի լուծում, այլ շատ ավելի խորքային է հարցը: Ասում են՝ Արարատյան դաշտավայրում որոշ օլիգարխների ձկնաբուծարանները ջրով ապահովելու, ինչպես նաև Սևանի ափին որոշ մեծահարուստների օբյեկտները ջրի տակ անցնելուց փրկելու խնդիր կա: Ասում են նաև, թե օրենքում անմեղ լրացման տակ շատ ավելի «ծանրակշիռ» պատճառներ կան, որոնք էլ ամառվա տապին խորհրդարան «բերման» են ենթարկելու պատգամավորներին:

Դիտվել է՝ 27085

Մեկնաբանություններ