ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանը երկարաձգեց ռազմական ներկայությունը Սիրիայում

Ռուսաստանը երկարաձգեց ռազմական ներկայությունը Սիրիայում
28.07.2017 | 17:04

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին տասնամյակներ շարունակ ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում։ Հուլիսի 27-ին նրա ստորագրած օրենքով վավերացվել է Սիրիայի հետ կնքված համաձայնագիրը, ըստ որի, Ռուսաստանն իր ավիաբազան Սիրիայի տարածքում կպահի 49 տարի, գումարած 25 տարի ավտոմատ երկարաձգելու հնարավորությունը:

Ռուս-սիրիական համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին՝ Դամասկոսում: Համաձայնագրում շարադրված են Լաթաքիայի մոտ տեղակայված «Հմեյմիմ» ավիաբազան Ռուսաստանի կողմից օգտագործելու պայմանները: Ավիաբազան ռուսները արագ արդիականացրին 2015-ին և սկսեցին ավիահարվածներ հասցնել Բաշար Ասադին հակառակորդ ուժերին:
Արևմուտքը, Սիրիայի ընդդիմությունը, «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կենտրոնը բազմիցս հայտարարել էին, որ ռուսական օդուժն ավելի շատ հարվածում է ընդդիմադիր ուժերին, քան՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումներին:


Պուտինի վավերացրած համաձայնագիրն արդեն ստացել է Պետդումայի և Դաշնային խորհրդի հավանությունը:

Դիտվել է՝ 11348

Մեկնաբանություններ