ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լևոն Մնացականյան. Անկախ կրակակետի տեղից, եթե կրակ վարվի մեր առաջապահ ստորաբաժանումների վրա` պատասխան լինելու է

Լևոն Մնացականյան. Անկախ կրակակետի տեղից, եթե կրակ վարվի մեր առաջապահ ստորաբաժանումների վրա` պատասխան լինելու է
30.07.2017 | 14:29

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս չընդունել իրենց իսկ քաղաքացիական բնակչությունը` որպես կենդանի վահան: Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ անդրադառնալով հուլիսի 4 -ի միջադեպին, Լևոն Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը ցավում է քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, սակայն մեղավորը Ադրբեջանի իշխանություններն են:


«Խորհուրդ եմ տալիս նման կրակակետերը հեռացնեն բնակավայրերից, որովհետև միևնույն է, անկախ նրանից, թե որտեղ է տեղաբաշխված կրակակետը, եթե կրակ վարվի մեր առաջապահ ստորաբաժանումների վրա, իհարկե, պատասխան լինելու է: Գոյություն ունի ցրման հավանականություն՝ լինում են շեղումներ, որ, իհարկե, կրակողից կախված չեն, իսկ որոշ դեպքերում` լինում են նաև սահմանված քանակից ավելի շատ շեղումներ»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Դիտվել է՝ 12414

Մեկնաբանություններ