ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանը սեփական տեխնոլոգիաներով անօդաչու սարքեր է արտադրում

Հայաստանը սեփական տեխնոլոգիաներով անօդաչու սարքեր է արտադրում
13.09.2017 | 22:12

Հայաստանում անօդաչու սարքեր են արտադրվում` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին։ Նա նշեց, որ Ադրբեջանն իր սեփական անօդաչու սարքերն է արտադրում։

Դրան ի պատասխան՝ նախարարն ասաց, որ իր սարքերն է արտադրում նաև Հայաստանը, ընդ որում` սեփական տեխնոլոգիաներով, այլ ոչ թե ուրիշի գծագրերի հիման վրա։ «Նրանք կատարել են և կկատարեն մարտական առաջադրանքները, և ժամանակի հետ ավելի լավ»,- հավելեց նախարարը։

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ