ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ը կտրականապես դեմ է իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեին

ԱՄՆ-ը կտրականապես դեմ է իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեին
15.09.2017 | 20:39

«Իրաքի Քրդստանի իշխանությունների նախաձեռնած անկախության հանրաքվեն ռիսկային գործընթաց է»,- հայտարարել է ԱՄՆ-ի` «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի գծով հատուկ բանագնաց Բրեթ ՄըքԳուրքը:

«Սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքների միջազգային ճանաչումը բացառված է»,- ասել է նա իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ընթացքում: ՄըքԳուրքը նաև կոչ է արել իրաքցի քրդերին հանրաքվեի փոխարեն գործողությունների այլընտրանքային ծրագիր որդեգրել` կենտրոնանալով Բաղդադի հետ երկխոսության վրա:

Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ