Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վերնիսաժի կրակոցների դեպքով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ)

Վերնիսաժի կրակոցների դեպքով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ)
22.09.2017 | 22:20

Ոստիկանության միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է:

Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել էր, վիրավորվել էր Ալավերդիում քրեական հեղինակություն, 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ