ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մանե Թանդիլյան. Բանակից ազատվելու գնացուցակը փոխվել է, 7 հազարը դարձել է 15 հազար դոլար

Մանե Թանդիլյան. Բանակից ազատվելու գնացուցակը փոխվել է, 7 հազարը դարձել է 15 հազար դոլար
26.10.2017 | 09:47

Ներկայումս ոչ թե բանակից ազատվելն է դժվարացել, այլ գնացուցակն է փոխվել` խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Անընդհատ ասում եք, թե սոցիալական արդարությունն եք վերականգնում, բայց որտե՞ղ է սոցիալական արդարությունն այն երեխաների նկատմամբ, որոնք առողջական խնդիրներով գնում են ծառայության, իսկ խնդիրներ չունեցող երեխաներն ազատվում են ծառայությունից: Ասում են՝ հիմա ազատվելը դժվարացել է, ոչ, այդպես չէ, գնացուցակն է փոխվել. 7 հազարը դարձել է 15-20 հազար դոլար»,- ասաց Մանե Թանդիլյանը: Նա նշեց, որ տարկետման իրավունքը պետք է պահել:

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ