Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կոմպոզիտորների միության նախագահի ընտրություն

Կոմպոզիտորների միության նախագահի ընտրություն
28.10.2017 | 18:14

Հոկտեմբերի 29-ին կկայանա Հայաստանի կոմպոզիտորների միության 15-րդ համագումարը, որի շրջանակներում տեղի կունենա նաև միության նախագահի ընտրությունը: Համագումարը կմեկնարկի ժամը 10:00-ին՝ ՀԿՄ դահլիճում:

Հիշեցնենք, որ ՀԿՄ 14-րդ համագումարը կայացել էր 2013-ի հոկտեմբերի 27-28-ին, որի շրջանակներում միության նոր նախագահ էր ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը՝ 44/42 ձայների հարաբերակցությամբ առավելություն ստանալով Միությունը 22 տարի ղեկավարած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նկատմամբ:

Դիտվել է՝ 2942

Մեկնաբանություններ