ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդական ուժերի դեմ

Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդական ուժերի դեմ
20.01.2018 | 13:32

Անկարան սկսել է սիրիական Աֆրինում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Չանիքլըն: Նրա խոսքով՝ Թուրքիան այլընտրանք չունի և պետք է մաքրի սահմանները ահաբեկչական տարրերից:


«Աֆրինի ազաատագրումը Թուրքիայի համար առաջնահերթություն է»,- հավելել է նախարարը՝ հրաժարվելով հավելյալ տեղեկություններ ներկայացնել: ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական խմբավորումները հաստատել են, որ անցած գիշեր թուրքական զինուժը սկսել է գնդակոծել Աֆրինի շրջանը: Քրդական ուժերի ներկայացուցիչը «Ռոյթերզի» հետ զրույցում հայտարարել է, թե «ամենայն խստությամբ» են պատասխանելու Աֆրինի վրա հարձակման ցանկացած փորձի:


Աֆրինում Անկարայի նախաձեռնած ռազմական գործողությունները ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակասությունների տեղիք են տվել: Վաշինգտոնն Անկարային կոչ է արել հետ կանգնել Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունների ծրագրից: «Անկարան պետք է շարունակի կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե Սիրիայի հարցում Անկարան դաշնակից Վաշինգտոնին չի վստահում: Չավուշօղլուի խոսքով, Թուրքիան մտադիր է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական գործողությունները համակարգել Մոսկվայի և Թեհրանի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ