ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին

Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին
21.01.2018 | 21:13

Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին շրջան ու Ազատ սիրիական բանակի հետ զինված քրդերի դեմ ռազմական գործողություն են իրականացնում:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ զրահապատ տեխնիկան առաջ է շարժվում՝ ճանապարհին չհանդիպելով քրդական կողմի լուրջ դիմակայությանը: Քրդերը հեռանում են սահմանից՝ շարժվելով դեպի երկրի խորքը: Սիրիայի կառավարությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ դրանք ոտնձգություն են երկրի ինքնիշխանության նկատմամբ:

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ