Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արամ Սարգսյան. Ես լավ ընկերներ ունեմ այստեղ

Արամ Սարգսյան. Ես լավ ընկերներ ունեմ այստեղ
17.02.2018 | 23:29

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարեց, որ նախագահ Էդմոն Մարուքյանը հաջողակ մարդ է։ Նրա կարծիքով՝ Մարուքյանն անցել է երկար ու բարդ ճանապարհ և հասել է հաջողությունների։ ««Ելք» դաշինք մտա նաև նրա համար, որ այդ հաջողությունից մի քիչ իմ վրա էլ գա, որովհետև հերիք է փորձեմ, փորձեմ ու չստացվի»,- համագումարում կատակեց Արամ Սարգսյանը։


Նա ասաց նաև, որ իրեն շատ լավ է զգում «Լուսավոր Հայաստան» կուսակցության իր ընկերների շրջապատում։ «Դուք իմ ընկերներն եք, ես շատ ժամանակ եմ անցկացնում ձեզ հետ, շատ բանավիճում եմ ու շատ ժամանակ իմ տեսակետները չեն անցնում, բայց ես ձեզ հետ բանավեճից շատ լուրջ օգուտներ եմ ստանում։ Ես լավ ընկերներ ունեմ այստեղ, որոնց հետ չհամաձայնել չեմ կարող։ Ինչը ես առաջարկում եմ, Էդմոնն ասում է՝ մի րոպե, սպասեք, էդ նախկինում արել եք ու բան դուրս չի եկել, կանգնեք։ ՈՒ դա շատ լավ է։ Հակառակ դեպքում լիքը կոպիտ սխալներ արած կլինեինք։ Էդմոն ջան, էդ առումով իսկապես, անփոխարինելի ես»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նոր կառավարման համակարգին անցման պարագայում իրավիճակը փոխվել է և որևէ մեկը չի կարող ասել՝ ինչ է սպասվում, ինչ պայմաններում ժողովուրդը փողոց դուրս կգա։ «Ակնհայտ է, որ այս իշխանությունը փորձ է անելու վերարտադրվել, ակնհայտ է, որ այդ վերարտադրությունը մեր երկրի, մեր պետականության, մեր լուսավոր հայրենիք ունենալու համար շատ վատ անդրադարձ է ունենալու»,- հավելեց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իրենց հիմնական խնդիրը իրական այլընտրանք լինելն է։

Դիտվել է՝ 1699

Մեկնաբանություններ