Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Գիրք նվիրելու օրը» մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձևերից մեկն է

«Գիրք նվիրելու օրը» մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձևերից մեկն է
20.02.2018 | 01:24

Տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Գուցե շատերը մոռանում են կամ հարկ չեն համարում ընդգծել, որ գրատոնի հեղինակը, նախաձեռնողը գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանն էր: Հիմք էր դրվում աննախադեպ գեղեցիկ ավանդույթի` այն տարիներին, երբ բոլորը խոսակցությունները գրականություն չունենալու, փակվող գրախանութների, գրող-ընթերցող, գրող-հրատարակիչ կապի խզման մասին էին: Այսօր արդեն հեռավոր երազանքը իրականություն է դարձել: Գիրք նվիրելու օրը վերածվել է հանրապետական տոնի, որին մասնակցում են գրականության ոլորտի մարդիկ, ընթերցասերները, գրահրատարակչական ոլորտի գրեթե բոլոր կառույցները: Ցավոք, գրեթե չի հիշատակվում այն մարդու անունը, ով կանգնած է գրատոնի ակունքում:


Գրքի տոնը չի շրջանցել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Փետրվարի 19-ին հանրապետության նախագահը այցելել է «Բուկինիստ» գրախանութ, հանդիպել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարներին հետ: Հանդիպման մասնակիցները թեյի սեղանի շուրջ զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:


Հրատարակիչները նաև ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնք նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ` փորձելով գտնել ոլորտը բարելավելու նոր հնարավորություններ: Նա նշել է նաև, որ անցած տարիներին հասարակության մեջ ձևավորված բարի ավանդույթը` «Գիրք նվիրելու օրը», իրավամբ մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձևերից մեկն է: Օրվա խորհրդին համահունչ` հրատարակիչները գրքեր են նվիրել նախագահին` «Գիտելիքների հանրագիտարան», «Հայ արվեստի պատմություն», «Մարդն առանց հատկությունների», «Մարդկանց երկիրը», «Երեք ընկեր», «Փոքրիկ Իշխանը», «Աստղերն են մեղավոր»: Նախագահն իր հերթին հանդիպման մասնակիցներին նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության 600 տարին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ