Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
27.02.2018 | 12:23

...թե դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել, այս անգամ` ապագա փոխվարչապետի աթոռի շուրջը. զմիմյանս անտի-դաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը: Առաջինին «բարեկեցում» է Կարապետյանների կոնգլոմերատը («Տաշիրի» Կարեն Կարապետյանն ու Աղվան Վարդանյանը քավոր-սանիկ են), իսկ վերջերս կաթնամթերքի բիզնեսի մեջ «թաթախված» Լոքյանն «անձամբ է ճանաչում» ոչ միայն Մատենադարանի ապագա տնօրեն, ՀՀ նախագահի եղբայր ու իր մտերիմ Լևոն Սարգսյանին, այլև մշտապես վայելում է Սերժ Սարգսյանի բարեժպիտը: ՈՒ հիմա կառավարության մատույցներում «մոլեգնում է դաշնակցական տերտերը». բանն այն է, որ ընկեր Հրանտն ու ընկեր Արմենը (Ռուստամյան) ասել են` չենք խառնվելու էդ պատմությանը, դուք ձեր մեջ որոշեք: ՈՒ մինչ նրանք «որոշում» են, հայտնի դարձավ, որ փոխվարչապետներ են դառնալու Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը. ՀՅԴ-ի համար տեղ չիք:

Դիտվել է՝ 10024

Մեկնաբանություններ