Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
05.03.2018 | 21:50

ՀՀ դատական օրենսգրքի 84 և 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն Խորհրդի նախագահ այն 5 անդամների կազմից, որ ընտրվել էին ԱԺ-ում: Առաջին նիստը տեղի է ունեցելՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում:

Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գևորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվել է հաշվիչ հանձնաժողով: Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը:
Առաջին նիստում նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Խորհրդի առաջիկա անելիքները։

Դիտվել է՝ 1699

Մեկնաբանություններ