Կիմ Չեն Ինը «բաց սրտով խոսել է» հարավկորեական պատվիրակության հետ
06.03.2018 | 13:43
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հանդիպել է Հարավային Կորեայի պատվիրակությանը և, ինչպես ինքն է ասել, «բաց սրտով խոսել է»։ Նա վստահեցրել է, որ Հարավային Կորեայի հետ վերամիավորման շուրջ բանակցությունների ամուր ցանկություն ունի։