ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տիգրան Բալայան. Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ

Տիգրան Բալայան. Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ
13.03.2018 | 15:46

Ադրբեջանը զորավարժություններ իրականացնելով խախտել է ԵԱՀԿ-ում ստանձնած պարտավորությունները` Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»,- գրել է նա:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ