Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
27.03.2018 | 00:20

...թե Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորությունները: Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, Հովիկ Աբրահամյանը` որդի Արգամի, Ալիկ Սարգսյանը, խաղալով երկուսի միջև, մտածում է` աթոռն իրեն կհասնի:

Արգամիչենք իրենց հերթին եռափուլ ծրագիր ունեն. պլան «ա»-ով Արգամը կդառնա մարզպետ, պլան բ-ով կվերցնեն ողջ մարզը, պլան «գ»-ով գոնե կհասնեն նրան, որ Արամայիս Գրիգորյանին կհանեն` ով գա-գա: Ասում են նաև՝ Արգամիչենք չեն կարողանում «պայմանավորվել» Գրիգորյանների հետ, որովհետև վերջիններս պահում են Սերժ Սարգսյանի գիծը:

Դիտվել է՝ 11338

Մեկնաբանություններ