Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               

Վաղը կառավարությունը հրաժարական կտա

Վաղը կառավարությունը հրաժարական կտա
08.04.2018 | 23:18

Հայաստանը վաղը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի:
Ապրիլի 9-ին ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը կստանձնի լիազորությունները, և գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, կառավարությունը հրաժարական կներկայացնի: Ապրիլի 9-16-ին ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Թեկնածուներ առաջադրելուց հետո Աժ-ն նիստի ժամանակ պետք է վարչապետ ընտրի: Վարչապետի ընտրությունն անցկացվելու է անվանական, բաց քվեարկությամբ, ինչպես ԱԺ նախագծերի քվեարկության դեպքում է:


Նշանակվելուց հետո ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին, նախագահը նրանց նշանակելու է եռօրյա ժամկետում:
Նոր Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունն ունենալու է առաջին փոխվարչապետ, 2 փոխվարչապետ և 18 նախարար: Նոր կառավարության ձևավորման ավարտի հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է:
2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե վարչապետ չընտրվի՝ քվեարկությունից 7 օր հետո կանցկացվի վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ