Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ցուցարարները չգնացին Ծաղկաձոր

Ցուցարարները չգնացին Ծաղկաձոր
15.04.2018 | 00:50

ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ցուցարարներին դիմելով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղեկություններ են ստացել, որ ՀՀԿ-ն խորհրդի նիստը կանցկացվի Ծաղկաձորում։
Ցուցարարները նախատեսում էին այսօր շրջափակել ՀՀԿ գրասենյակը Երևանում, սակայն, քանի որ իշխող կուսակցության խորհրդի նիստը, Փաշինյանի ձևակերպմամբ, «արտագաղթել է», փոխվել են նաև ընդդիմադիրների ծրագրերը։


«Այսօր պետք է շատ հզոր ավտոերթ լինի դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը»` հայտարարեց Փաշինյանը: «Հետևաբար, բոլոր վարորդներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր ուզում են մասնակցել ավտոերթին, կոչ ենք անում 16:30-֊ին Հարսնաքարի դիմացի մայթ գալ։ Երթը շարժվում է դեպի Ծաղկաձոր»։ Երբ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորում արդեն տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստը և որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նրա իշխավարման դեմ պայքարող ցուցարարների պլաններում փոփոխություն է տեղի ունեցել։


«Ժողովուրդ ջան, ուզում եմ դարդերս ձեզ հետ կիսվեմ», ֊ դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ ֊ «Ասում ենք՝ գնում ենք Հանրապետականի գրասենյակը շրջափակենք՝ գնում են Ծաղկաձոր։ Ասում ենք, լավ, կգանք ձեզ Ծաղկաձորում կշրջափակենք՝ մեր հայտարարությունից կես ժամ հետո ՀՀԿ խորհրդի նիստ են անում և Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրում են որպես վարչապետի թեկնածու։ Ու արագ վեշերը հավաքում են՝ Ծաղկաձորից էլ են հեռանում։ Հիմա, այ ձեր ցավը տանեմ, ուզում եմ հասկանամ էդ մարդիկ որտե՞ղ են, որտե՞ղ շրջափակենք»։ Փաշինյանը նաև կոչ արեց 16:3-֊ին հայտարարված ավտոերթի մասնակիցներին՝ Ավանի «Հարսնաքար» ռեստորանի փոխարեն գալ Մաշտոցի պողոտա ֊ Մոսկովյան փողոցների խաչմերուկ։ «Գաղափար կա, որ ավտոերթ անենք՝ «Փնտրում եմ հանրապետականին» կարգախոսով», ֊ ազդարարեց ընդդիմադիր գործիչը։

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ