«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վանաձորի բողոքի ակցիաներն անձամբ վերահսկում են ոստիկանապետն ու տեղակալը

Վանաձորի բողոքի ակցիաներն անձամբ վերահսկում են ոստիկանապետն ու տեղակալը
21.04.2018 | 12:23

Երեկ Վանաձորում հորդառատ անձրևի տակ տեղի ունեցավ երթ, որին ավտոմեքենաները համատարած միանում էին ձայնային ազդանշաններով։ Երթը տասնյակ ոստիկանների հետ անձամբ վերահսկում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը։

Նախորդ օրերին ներկա է եղել նաև մարզի ոստիկանապետը։ Երթին մասնակցում էին հիմնականում ուսանողներ և դպրոցականներ և կոչ էին անում վանաձորցիներին՝ միանալ իրենց բողոքի ակցիաներին։ Նրանք հայտարարեցին, որ Վանաձորում շարունակվելու են բողոքի ակցիաները։

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ