Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է արձանագրենք՝ ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորի ժողովրդի հաղթանակի դեյուրե արձանագրումը

Նիկոլ Փաշինյան. Պետք է արձանագրենք՝ ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորի ժողովրդի հաղթանակի դեյուրե արձանագրումը
24.04.2018 | 13:48

Այսօր ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
Facebook-ի ուղիղ եթերում նա ասել է. «Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, այսօր Ապրիլի 24-ն է, և մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ ՈՒզում եմ հիշեցնել, որ ժամը 15։00 Հանրապետության հրապարակից քայլերթով պետք է գնանք Ծիծեռնակաբերդ: Եթե արտահերթ ոչինչ չպատահի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի, վաղը, տեղյակ եք, որ պիտի տեղի ունենա իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը, և այդ բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության անցնցում փոխանցմանը: Եվ վաղը երեկոյան ժամը 7-ին Հանրապետության հրապարակում մենք նորից հանրահավաք կանենք»:

Նրա խոսքով՝ որ ժողովրդին տեղյակ պահվի՝ ինչ ընթացք ունեն բանակցությունները և ինչ պետք է անեն հռչակված թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը տրամաբանական և ամբողջական ավարտին հասցնելու համար: Նա նշեց, որ արդեն այսօր որոշակի քննարկումներ լինելու են՝ հստակ արձանագրելու, թե ինչ փուլում են գտնվում և ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորեն ժողովրդի հաղթանակի դեյուրե արձանագրումը:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ