Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նիկոլն ազնավազարմ օրիորդ չէ, որ սիրեն

Նիկոլն ազնավազարմ օրիորդ չէ, որ սիրեն
27.04.2018 | 13:09

Նիկոլի կողմնակիցներից շատերը գրառումներ, մեկնաբանություններ են անում, թե ով մեզ հետ չէ, ով Նիկոլին չի սիրում, քննադատում է՝ նա Ազգի, Հայրենիքի թշնամի է…Այդպես, միանշանակ, կատեգորիկ, պիտակավորած, ռեակցիոն ու դատավորի, դատախազի կեցվածքով: Լավ է Սիբիր չունենք, թե չէ անմիջապես ԳՈՒԼԱԳ կստեղծեիք ու այլ կերպ մտածողներին, քաղաքական այլ հայացքներ ու մոտեցում ունեցողներին էտապով կուղարկեիք այնտեղ:


Հարգելիներս, նախ մի քանի անգամ խորը շունչ քաշեք, սթափվեք և հիշեք, որ Նիկոլն ազնավազարմ օրիորդ չէ, որ սիրեն, հետո մի մոռացեք, որ մենք ժողովրադավարական երկրում ենք ապրում՝ սիգնալիստները, էյֆորիկներն ու ջարդուփշուր մեքենաներն էլ վկա, որ չի կարելի նման կատեգորիկ գնահատական տալ ու պարտադրել այլոց մտածել ու գործել ձեզ նման…Դա՞ է ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները, ազատ կամարտահայտելու իրավունքները…Եթե ես ձեզ նման չեմ հայհոյում, չեմ անիծում, լկտի արտահայտություններ չեմ անում, այլ հանգիստ արտահայտում եմ իմ կարծիքը, քննադատում ձեզ, ապա ես դարձա դավաճան, իսկ դուք հայրենասե՞ր…Այդ ո՞վ տվեց ձեզ այդ իրավունքը:
Հանգստացեք ու մարդկանց մի՛ պիտակավորեք…Ես ձայնս կտրեմ, չարտահայտվեմ, չքննադատեմ, այլ կարծիք չունենամ, որ դուր գամ մի քանի հոգու՞ կամ թեկուզ մի քանի հազարի՞…Ոչ մեկը՝ նույնիսկ բազմաքանակ, թեկուզ ոգևորված՝ իրավունք չունի լռեցնել ու ստիպել մտածել իրենց նման: Հայտնեք ձեր կարծիքը, հիացեք միմյանցով, սակայն կուռք մի սարքեք ու մի սահմանափակեք ազատ կամարտահայտությունը:


Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ