«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նիկոլ Փաշինյան. Կառավարության ձևավորման հարցում բանակցելու ենք մյուս ուժերի հետ

Նիկոլ Փաշինյան. Կառավարության ձևավորման հարցում բանակցելու ենք մյուս ուժերի հետ
09.05.2018 | 20:40

Առաջիկայում խորհրդարանական ուժերի հետ կսկսվեն քննարկումներ՝ կառավարության ձևավորման շուրջ` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունեցել է կառավարության իր վարկածը։ Բայց քանի որ մենք ունեցել ենք այլ խնդիր, կառավարության ձևավորման հարցում մենք բանակցելու ենք մյուս ուժերի հետ ևս», - հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ վաղը պատրաստվում է ստուգել երեկ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին տված հանձնարարականը՝ ներմուծել անխտիր բոլոր ապրանքները, իսկ մաքսազերծումը կատարել առավել արագ:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ